Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Լեգենդար Բուֆոնի հետնորդը

Լեգենդար Բուֆոնի հետնորդը
24.03.2017 | 11:36

Տարօրինակ չէ համաշխարհային ֆուտբոլային գրանդ ակումբների հետաքրքրությունը «Միլանի» տասնութամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի նկատմամբ, որին արդեն երկու տարի համարում են լեգենդար Բուֆոնի հետնորդ: Ֆուտբոլիստով հետաքրքրվողների մեջ է անգլիական «Մանչեստր Սիթի» ակումբը, որը, ի հաշիվ հարուստ սեփականատերերի, ֆինանսական խնդիրներ չունի ու պատրաստ է քսակի զորությամբ ճզմելու յուրաքանչյուր մեկի:

Ըստ իտալական լրատվամիջոցների տեղեկատվության, «քաղաքաբնակները» կարծում են, որ Դոնարուման կարող է լինել ակումբից հեռացած Ջո Հարտի ու անկայուն խաղով առանձնացող Կլաուդիո Բրավոյի լիարժեք փոխարինող՝ պատրաստ լինելով նրան ձեռք բերելու համար միլանյան ակումբին վճարելու 120-150 միլիոն եվրո:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 991

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ